Ապրիլի 6-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Քոչարյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց, մյուս հոդվածով կշարունակվի: 

Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանն ասել է «Ինտերֆաքսին»:

ՀՀ տնտեսությունը հստակ վերականգնվում է, իսկ միջին աշխատավարձն աճել է: ՊԵԿ նախագահը ներկայացրել է տվյալներ:

Արցախի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար 2 շենք է կառուցում:

Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով:

ԵՄ-ի բնակչության մեծամասնությունը կպատվաստվի մինչև հունիսի վերջ:

Իսկ Հայաստանում օրվա կորոնաթիվը 760 է: Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում