ՄՄարի Կոստանյան

Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրություններ, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ. Նիկոլ Փաշինյան

Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրություններ, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի նախօրեին պատասխանել է  РИА Новости գործակալության հարցերին: Նա ասել է, որ երկրում խորհրդարանի արտահերթ ընտրությունները կանցկացնեն այնպես, որ բողոքարկելու առիթ չլինի: 

Փաշինյանի խոսքով՝ 2018-ի դեկտեմբերին անցկացված ընտրությունները «բացառիկ էին նրանով, որ 1996-ից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում»:

«Մեզ հաջողվեց ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ ու արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները: Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Համոզված եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում