ՄՄարի Կոստանյան

Վստահ եմ, որ մեր հանրությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն. ՀՀ վարչապետ

Վստահ եմ, որ մեր հանրությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն. ՀՀ վարչապետ

РИА Новости-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով վերջերս իր դեմ կազմակերպվող բողոքի ցույցերի մասին հարցին, ասել է, որ հունիսի 20-ին նախանշված խորհրդարանի արտահերթ ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:

«Քարոզարշավն ու ընտրությունները  ցույց կտան ամբողջ պատկերը, թե քաղաքական ո՞ր ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մեր ժողովրդի հետ մշտապես շփման մեջ ենք և լիովին գիտակցում ենք նրա խնդիրները, կարիքներն ու ցանկությունները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

«Մենք հանրությանը կներկայացնենք այնպիսի ծրագրեր, որոնք կուղղվեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մեր հանրությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփման ժամանակ կներկայացնենք առաջիկա տարիների մեր ծրագրերն ու նպատակները»,- հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում