ԳԳայանե Թամամյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 897 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 897 նոր դեպք

Ապրիլի 6-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 897 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 284 958 է՝ գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 24 592 թեստավորում, որից 18 536-ը՝ հակամարմինների, 6056-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 196 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 220 մարդ: Մահացել է ևս 10 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 3832:

Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 3,65 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 2,32%:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ երկիրը համաճարակի նոր բռնկման եզրին է, և շատ կարևոր է այժմ պահպանել բոլոր կանոնները: Ըստ նրա՝ երկրում կա վարակի տարածման շուրջ 10 օջախ, որոնք կապված են մեծ հավաքների հետ:

Գամկղրելիձեի խոսքով՝ եթե առաջիկա օրերին երկրում համաճարակային իրավիճակը էլ ավելի վատանա, միջգերատեսչական խորհուրդը կքննարկի սահմանափակումների խստացման հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում