ԼԼիլիթ Սեդրակյան

Մեր մարզիկների շնորհիվ բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու. Դումանյան

Մեր մարզիկների շնորհիվ  բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու. Դումանյան

ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առիթով.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ լինելու մասին է: Այն պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ուժը, կամքը, նպատակասլացությունը՝ պսակված հաղթանակի աննահանջ ձգտմամբ:

Մեր մարզիկների ու մարզիչների շնորհիվ մենք բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու, աշխարհի տարբեր ծայրերում հայկական եռագույնը ծածանելու: Եվ վստահ եմ՝ այդ առիթներն առաջիկայում կրկնապատկվելու, եռապատկվելու են: Այժմ ունենք օլիմպիական 6 ուղեգիր, և մարզաշխարհի մեր նվիրյալները ջանք չեն խնայում այդ թիվը մեծացնելու, իսկ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում՝ նշանակալի նվաճումներ արձանագրելու ուղղությամբ:

Մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սպորտի երախտավորներ, շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք, բազում նվաճումներ և հաղթանակներ՝ ի նպաստ խաղաղության և զարգացման»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում