«Չնայած հանրապետությունում առկա կորոնավիրուսային համավարակին, մարզի պատմամշակութային վայրեր այցելությունները չեն դադարում: Բավականին գրավիչ տուրիստական գոտի է դարձել նաև վերջին տարիներին արգելոցի կարգավիճակ ստացած «Բջնու ամրոցը»: Այցելուների համար ամրոցն առավել հետաքրքիր դարձնելու համար մի շարք ծրագրեր են նախատեսվում, իմ հերթին խոստացել եմ աջակցել համայնքից դեպի ամրոց տանող 600 մետր երկարությամբ ճանապարհի բարեկարգմանը:
Քննարկել ենք նաև հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում հուղարկավորություններ իրականացնելու ապօրինի դեպքերը և դրանք բացառելու նպատակով շեշտել մարզպետարան-համայնք-ՊՈԱԿ առավել սերտ աշխատանքը»,- նշել է մարզպետը:










