ՄՄարիա Գաբրիելյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը էջմիածնի միաբանների հետ այցելել է Եռաբլուր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը էջմիածնի միաբանների հետ այցելել է Եռաբլուր

Ապրիլի 5-ին՝ մեռելոց հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանների հետ միասին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

 

Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Ամենակալ Աստված՝ հանուն հայրենիքի խաղաղ ու անվտանգ կյանքի նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

 
 
 

Նորին Սրբությունը և հոգևորականներն այցելեցին նաև առանձին շիրիմների՝ փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության կենդանարար ավետիսը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում