ԱԱրման Գալոյան

«Սևան» ՔԿՀ տարածքից հայտնաբերվել է ներնետված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

«Սևան» ՔԿՀ տարածքից հայտնաբերվել է ներնետված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են առանձնացված 4 փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներով և մեկական դատարկ ապակյա սրվակներով, որոնց քաշը սրվակների հետ միասին կազմել է 14,2 գ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,4 գ քաշով  բյուրեղանման զանգված, հոգեմետ հանդիսացող «METHADOSE 40» մակնշմամբ, «57 71 M» մակնշմամբ մեկական ամբողջական և «THAS» մակնշմամբ կես դեղահաբեր, դիազեպամ հիշեցնող 18 սպիտակ դեղահաբ, 2 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում