ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ և ՀՀ ղեկավարներն ապրիլի 7-ին կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր. Կրեմլ

ՌԴ և ՀՀ ղեկավարներն ապրիլի 7-ին կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ի Մոսկվայում քննարկելու են նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, երկկողմ ռազմավարական գործընկերությունը և ինտեգրացիոն գործընթացները: 

«Նախատեսվում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Պուտինը և Փաշինյանը կքննարկեն նաև ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում