ԱԱրման Գալոյան

«Հայփոստը» հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն

«Հայփոստը» հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն

«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի որոշմամբ՝ «Հայփոստը» հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն: Ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունը կկոչվի «Հայփոստ էյր»:

Նախատեսվում է, որ «Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ:  «Հայփոստ էյր»-ը կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով:

«Հայփոստ» ընկերությունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի հնգամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ էյր» դուստր ընկերության հիմնումն է: Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: Նախատեսում ենք նաև «Հայփոստ էյր»-ում ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ»,- ասել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում