Գանձագողերի ու թանկարժեք ավարի հետքերով. հայոց հնավայրերում հողերը փորելու դեպքերը շատացել են

ՔՔրիստինե Ոսկանյան

Թվում է, թե ավելորդ է խոսել մեր տիրապետության տակ եղած հողերում մշակութային վանդալիզմի մասին, սակայն միայն թվում է:

Հայկական հազարամյա պատմությունն ու մշակույթը վաճառվում են շատ թանկ չէ՝ մի քանի հարյուր հազար դրամով:

Հենց Հայաստանի քաղաքացիներն են ՀՀ սեփականություն հանդիսացող հուշակոթողները ջրի գնով վաճառում, հաճախ էլ ոտնակոխ անում պատմական շերտը թանկարժեք մետաղ գտնելու համար:

Մասնագետները կարծում են՝ հնավայրերին արգելոցի կարգավիճակ է պետք տալ, բայց ոչ մի օրենք խնդիրը չի լուծի, եթե չփոխվի մշակույթի նկատմամբ հանրային վերաբերմունքը:

Մերօրյա գանձագողերի ու գանձագողությունը բացառելու առաջարկների մասին է Քրիստինե Ոսկանյանի ռեպորտաժը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում