ԱԱրևիկ Աբելյան

Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին

Նախագահ Սարգսյանը Հարության տոնի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: 

«Սուրբ Զատիկի խորին խորհուրդը թող մեզ մղի ավելի նվիրվածությամբ ու հավատով մեր հնարավորություններն ու ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ Հայրենիքի վերելքի, ժողովրդի բարեկեցության, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և աշխարհասփյուռ հայության միասնության:

Թող աշխարհում տիրի խաղաղություն, իսկ համայն հայությանն ուղեկից լինեն միայն հաջողություններն ու հաղթանակները՝ համազգային նպատակների իրականացման ճանապարհին»,- մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում