Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2021

ՌՌոզա Խաչատրյան

Այսօր վերջին հրաժեշտը տվեցին Կոմանդոսին: Հրամանատարի մարմինը՝ իր ցանկության համաձայն, ամփոփվեց Դավթաշենի ընտանեկան գերեզմանոցում:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Ավագ շաբաթ՝ Ճրագալույցի Սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում հնչել է Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը: Սուրբ Զատիկն այս տարի նշվելու է ապրիլի 4-ին՝ կիրակի:

Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ամերիկահայերը Փենսիլվանիայում տեղադրել են Ցեղասպանությունը ճանաչելու՝ Բայդենին ուղղված պաստառներ:

Այսօր՝ 12:15-ին, 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, 13:03-ին էլ՝ Շորժայում:

Ֆրանսիայում AstraZeneca-ի պատվաստումից հետո մահացել է երկու պացիենտ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 1192 նոր դեպք, առողջացել է 856 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում