ԳԳայանե Թամամյան

Կանանց և տղամարդկանց թիմային պայքարում ՊԵԿ աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը

Կանանց և տղամարդկանց թիմային պայքարում ՊԵԿ աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը

ՊԵԿ-ը գրանցել է լավագույն արդյունքները պետական մարմինների աշխատակիցների միջև տեղի ունեցած հրաձգության հանրապետական մրցույթում։ Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց թիմային պայքարում կոմիտեի աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը։

Տղամարդկանց թիմային պայքարում ՊԵԿ աշխատակիցները 150 հնարավորից վաստակել են 127 միավոր, իսկ կանանց թիմը՝ 123 միավոր։

Կանանց անհատական պայքարում ևս առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը՝ վաստակելով 45 միավոր։ 

Հրաձգության հանրապետական մրցույթի թիմային խաղում հաղթողները պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով, իսկ կանանց անհատական պայքարում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է օդամղիչ ատրճանակ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում