ԱԱրման Գալոյան

ԲԴԽ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները

ԲԴԽ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները

ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ՝ տեղեկացնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:

Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են՝

- էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը.

- դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին.

- արդարադատության համակարգային մշտադիտարկմանը.

- արդարադատության ծախսատարության կրճատմանը:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում