ԱԱրման Գալոյան

Սյունիքում սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է մանկապարտեզների և այլ ենթակառուցվածքների բարեկարգումը. Պապիկյան

Սյունիքում սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է մանկապարտեզների և այլ ենթակառուցվածքների բարեկարգումը. Պապիկյան

Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը մեր սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Միայն Սիսիան համայնքում 2020-21 թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամ, Վաղատին, Տոլորս բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:

Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»,- գրել է նախարար Պապիկյանը Ֆեյսբուքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում