ԳԳայանե Թամամյան

Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան

Իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը. Հայկ Չոբանյան

Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես ստանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Այդ մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի բարեկամներ, պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։ Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։

Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։ Ի գործ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում