ՆՆարեկ Սահակյան

Կոտայքի մարզպետն այցելել է Պռոշյան և Քասախ համայնքներ

Կոտայքի մարզպետն այցելել է Պռոշյան և Քասախ համայնքներ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներում շարունակվում են: Մարզպետը Պռոշյան և Քասախ համայնքներում էր: Այցի օրակարգում համայնքային խնդիրներն են, կատարված և նախատեսվող աշխատանքները:

Պռոշյան համայնքում Մեսրոպ Մեսրոպյանի այցը մեկնարկել է Արցախյան պատերազմներում զոհված հերոսներին նվիրված «Զորաց» պանթեոնից, որտեղ մարզպետը ծաղիկներ է խոնարհել ընկած հայորդիների շիրիմներին:

Այնուհետև մարզպետ Մեսրոպյանը Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մշակույթի կենտրոնում, որը երկար տարիներ չէր գործում և հիմնանորոգվել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, գույքի ձեռքբերումից հետո առաջիկայում կենտրոնը մասնակիորեն շահագործման կհանձնվի:

Պռոշյանում մարզպետը եղել է նաև համայնքային մանկապարտեզում, ծանոթացել համավարակի պայմաններում կրթօջախի գործունեությանը: Մարզի ղեկավարը հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ կրթօջախի գործունեության անընդհատությունն ապահովելու համար:

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ևս մեկ ծրագրով Պռոշյանում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհներ: Ընթացիկ տարում համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել 4 ծրագրային հայտ՝ գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցում:

Աշխատանքային այցի շրջանակում մարզի ղեկավարը եղել է նաև Քասախ համայնքում, խորհրդակցություն անցկացրել համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների հետ: Մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է համայնքում, ծանոթացել իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Ընթացիկ տարում համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել սուբվենցիոն 4 ծրագրային հայտ, որոնցով նախատեսում են իրականացնել գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման համակարգի կառուցում և հասարակական շենքերի կառուցում, վերանորոգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում