Օրը՝ 60 վայրկյանում | 01.04.2021

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի հավաքականը J խմբի միանձնյա առաջատարն է. մեր ընտրանին տանը 3:2 հաշվով հաղթել է Ռումինիային:

Փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. ռեյտինգային ցուցակները կհանվեն, անցում կկատարվի պարզ համամասնական ընտրակարգի: 

Բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով. առաջինում դիմորդները կընտրեն մեկ բուհ, մեկ մասնագիտություն:

Կառավարությունը կաջակցի պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքող ընկերություններին:

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության աշխատանքների ընթացքը: 

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Առողջացել է  617, մահացել՝ 18 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում