8 խաղ անպարտելի, 4 անընդմեջ հաղթանակ. ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արձագանքել են մեր ընտրանու հաղթանակներին

Հայաստանի հավաքականի երեկ կերտած ֆանտաստիկ հաղթանակին ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրում արձագանքել են նաև ֆուտբոլային ամենաբարձր կառույցները:
ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արձագանքել են մեր ընտրանու փայլուն ցուցանիշին թվիթերյան իրենց էջերում:
«Քամբեքն իրականացված է: Տանտերերը Երևանում հաղթանակի են հասնում՝ չնայած նրան, որ խաղավարտից 4 րոպե առաջ զիջում էին: Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ հաղթանակ է տոնում»,- գրել է ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը:
«Երկրորդ խաղակեսի խենթություն»,- գրել է ԱԱ 2022-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը:









