ՄՄերի Եգորյան

Մետրոպոլիտենում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն եղել

Մետրոպոլիտենում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն եղել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները մարտի 31-ին շրջայց են  կատարել Երևանի Կ․Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Շրջայցի նպատակը Քովիդ-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումն է։

ՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները դիտարկել են ուղևորների և մետրոպոլիտենի սպասարկող անձնակազմի կողմից դիմակ կրելու, վագոններում ախտահանիչ հեղուկների առկայության, գերբեռնված երթևեկության բացառման, սոցիալական հեռավորության պահպանման պարտադիր պահանջների կատարումը։ Ըստ այդմ՝  մետրոպոլիտենում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն եղել։

Հիշեցնենք, որ ՔՏՀԱՏՄ-ի վերահսկողությունը հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ կլինի շարունակական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում