ԳԳայանե Թամամյան

Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի ապրիլի 5-10-ը ժամանակահատվածում

Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի ապրիլի 5-10-ը ժամանակահատվածում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Մարզերում ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ին, 2-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ը ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում