ՎՎարդուհի Բալյան

Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Մարտի 27-28-ը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հայեցակարգը, համաձայն որի կմշակվի և կընդունվի «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը: Կարգավորման առարկան կլինի ապահովագրված անձանց և շահառուների շրջանակի սահմանումը, ապահովագրության օբյեկտը:

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անպտղություն ունեցող անձանց համար գործող մի շարք սահմանափակումների վերացում: Դա կխթանի բնակչության ծնելիության աճը: Օրենքի դրույթների ազատականացումն առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության աճը մեր երկրի ռազմավարական խնդիրն է:

Քննարկվել է նաև կլինիկական ռեզիդենտուրայի մոդելի ներդրման հարցը: Օրենսդրական կարգավորումները հնարավորություն կստեղծեն կլինիկական ռեզիդենտուրայի իրական մոդելին առավելապես հարմարեցված հետբուհական բժշկական մասնագիտացման տեղայնացված մոդելի կայացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում