ՆՆարեկ Սահակյան

Արագածոտնի մարզպետը զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետը զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական_ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝

Արմեն Դավիթի Կարապետյանը /Ապարան համայնքի Շենավան բնակավայր/
Սևակ Արթուրի Ալեքսանյանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/
Աբրահամ Հովսեփի Կարապետյանը /Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայր/
Հակոբ Արթուրի Քարտաշյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Դավիթ Աթիկի Ավոյանը /Զարինջա համայնք/
Վարդգես Սեդրակի Ղազարյանը /Զովասար համայնք/
Պողոս Բաղդասարի Բաղդասայանը /Կաթնաղբյուր համայնք/
Սասուն Տիգրանի Հայրապետյանը /Ներքին Բազմաբերդ համայնք/
Ռոման Արմենի Փոթոյանը /Աղձք համայնք/
Ներսես Արթուրիկի Ներսիսյանը /Ոսկեհատ համայնք/
Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը /Օշական համայնք/
Ռոբերտ Վարազդատի Բարսեղյանը /Աշտարակ համայնք/
Գևորգ Սարգսի Նազարյանը /Աշտարակ համայնք/

Զինծառայողների հարազատների հետ զրույցում մարզպետ Դավիթ Գևորգյանը բարձր գնահատելով հերոսների անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանությանը՝ իր զորակցությունն է հայտնել հերոսների ընտանիքներին և ասել.

«Բնության մեջ չկա ու չի կարող լինել ավելի մեծ ցավ, քան զավակի կորուստն է: Ձեր կորստի վիշտը բոլորինս է և դուք ոչ մի պարագայում մենակ չեք լինելու: Ես անձամբ՝ թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես մարդ, ցանկացած հարցում մշտապես Ձեր կողքին եմ լինելու: Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք նորից ապրելու և ապրենք ու գործենք այնպես, որ արժանի լինենք մեր հերոսների սխրանքներին: Հավերժ փառք ու խոնարհում»:

Մարզպետի այցերը մարզի զոհված հերոսների ընտանիքներին կլինեն շարունակական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում