ՎՎարդուհի Բալյան

Մարմաշեն համայնքը ևս երկու միավոր տեխնիկա է ստացել․ ներդրումը հասավ 129 միլիոն դրամի

Մարմաշեն համայնքը ևս երկու միավոր տեխնիկա է ստացել․ ներդրումը հասավ 129 միլիոն դրամի

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն միավորված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկը կցորդով՝ 9 միլիոն 320 հազար դրամ արոժողությամբ, մյուսը՝ 16 միլիոն 490 հազար դրամ արժողությամբ։

 

Մինչ այժմ Մարմաշենին են հատկացվել նաև երկու էքսկավատոր, մեկ ինքնաթափ մեքենա, մեկ գլդոն և աղբամաններ։ Համայնքում այս ծրագրի շրջանակներում արդեն ներդրվել է 129 միլիոն դրամ։

 
Ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, Կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում