ԳԳայանե Թամամյան

Ավելի քան 3,5 մլն դրամի վնաս՝ շրջակա միջավայրին

Ավելի քան 3,5 մլն դրամի վնաս՝ շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2021 թվականի մարտի 9-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում է, որ ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 12 դեպք, որից 11 դեպքով հաշվարկվել է 3.704.780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Նախկինում արձանագրվել է 24 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 3.704.780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Նախկինում արձանագրվել է 12 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 600000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100000 ՀՀ դրամ)։

 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 392.500 ՀՀ դրամ:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում