ՌՌոզա Խաչատրյան

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի և Վարանդայի շրջաններում. ԱՀ ԱԻՊԾ

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի և Վարանդայի շրջաններում. ԱՀ ԱԻՊԾ

«Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով:

 

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:

 

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:
 

Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում