ԳԳայանե Թամամյան

Հրդեհ՝ Արագած գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ՝ Արագած գյուղում. տուժածներ չկան

Մարտի 29-ին, ժամը 16։05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 18:34-ին:

Այրվել են Արագածյան փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ), տանիքում կուտակած մոտ 40 հակ անասնակեր, 2 քմ տախտակ, և վնասվել է տանիքում տեղադրված արևային կայանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում