Հոսանքի հաճախակի տատանումները՝ առատաշենցիների կենցաղային տեխնիկայի խափանման պատճառ

ՀՀայկուշ Ասլանյան

Առաջին դեպքը չէ, որ Առատաշենում հոսանքի ուժեղ տատանումն իրարանցում է առաջացնում: Ցերեկային ժամերին հասցնում են տեխնիկան անջատել, իսկ այն, ինչ տեղի ունեցավ բազմաթիվ տներում՝ ուշ գիշերով էր: Եթե Գաբրիելյանների տան տանիքում տեղադրված հոսանքի կարգավորիչը չլիներ, մեծ հրդեհից խուսափել հնարավոր չէր լինի:

Էլեկտրիկ Հովհաննեսը, որ նման դեպքերում գործի է դնում հոսանքի լարման չափիչ սարքը, զարմացել է սլաքի տատանումներից: Առատաշենցիների ահազանգով ՀԷՑ Էջմիածնի տեղամասից եկել և ենթակայանը փոխել են: Նոր ենթակայանից մատակարարվող հոսանքը թեև հաստատուն չէ, մասնագետի ասելով՝ վտանգավոր էլ չէ:

Բայց սա հարցի լուծում չէ: Առատաշենում հոսնաքի տատանումները ինչպես եղել են, այնպես էլ շարունակվում են՝ շարքից հանելով էլեկտրական սարքավորումները: Գյուղացիները հույս ունեին, որ բարեփոխումների ծրագրով իրականացվող ներտնտեսային ցանցի հիմնանորոգումը շուտով կավարտվի՝ խնդիրներն էլ հետը: Բայց երկու տարի է՝ գործը դանդաղում է, բնակիչների կրած վնասները՝ ավելանում: Համայնքի ղեկավարն ու ավագանին ստիպված հրաժարվել են Հայաստանի էլեկտրացանցերի ծառայությունից:

Վահրամ Հարությունյան, Առատաշեն համայնքի ղեկավար - Եթե հետևություն չեն անելու, աշխատանքները չեն ավարտելու, մենք հրաժարվեում ենք հոսանքից ու չենք վճարելու ծախսած էլէներգիայի դիմաց:

Որ գյուղացիներին անհարմարություններ են պատճառել, ՀԷՑ Էջմիածնի տեղամասում չեն հերքում: Դրա համար էլ համակարգն ամբողջությամբ փոխում են, որ որակյալ ծառայություն մատուցեն՝ ասաց տեղամասի պատասխանատուն:

Ռոբերտ Նազարյան, ՀԵՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի էլեկտրական ցանցի պետ - Ներկայում սկսել են երկու բիրգադներ աշխատել, նաև 2-րդ խումբը շուտով կլինի, մոտ երկու ամսից գյուղը կվերակառուցվի:

Աշխատանքի զգալի մասն արված է՝ 7 ենթակայանից 2-ը վերակառուցել են. փայտե հենասյուների փոխարեն տեղադրել են բետոնե սյուներ, իսկ մաշված մալուխները փոխարինել են նորերով: Միայն թե տեղ-տեղ բարձր լարման էլեկտրալարերը բեռնատար մեքենայի բարձրություն ունեն, իսկ հենասյուներից մի քանիսը տեղ են գտել ճանապարհի բանուկ մասում կամ առվի մեջ:

Թերությունները կշտկվեն, գործը նոր թափ կհավաքի՝ խոստացավ ՀԷՑ Էջմիածնի պատասխանատուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում