ԱԱրման Գալոյան

Հրապարակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ ՍԴ որոշման տեքստը

Հրապարակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ ՍԴ որոշման տեքստը

ՀՀ ՍԴ կայքում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը:

Նշենք, որ ՍԴ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Նրա հատուկ կարծիքը ևս հրապարակված է ՍԴ կայքում:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում