ԱԱրման Գալոյան

Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. ՊԵԿ

Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. ՊԵԿ

Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է՝ տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:

«Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։

Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ աստիճանաբար կազմակերպվում է Ռուսաստան-Վրաստան սահմանին մնացած մեքենաների հոսքը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում