Այսօր մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Այսօր մեկ ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին՝ ժամը 20:30-21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
 

Հիշեցնենք՝ այսօր ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնությունը՝ ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման: 

 

«Երկրի ժամը» նախաձեռնությունն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին․ նման միջոցառմամբ շեշտվում է ռեսուրսների խնայողաբար օգտագործման, բնության հետ ներդաշնակության հասնելու, էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
 

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:

Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում