ԼԼիլիթ Գասպարյան

Հրդեհ Սիլիկյան թաղամասի պլաստմասսայի արտադրամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Հրդեհ Սիլիկյան թաղամասի պլաստմասսայի արտադրամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Մարտի 27-ին՝ ժամը 11։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասսայի արտադրամասում հրդեհ է բռնկվել՝ հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում