ՆՆարե Ոսկանյան

Թատրոնի մոգական ուժը պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել. Ղազանչյան

Թատրոնի մոգական ուժը պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել. Ղազանչյան

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը գործընկերներին ու հանդիսատեսին շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:

 
«Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք մեր մեջ հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները: Թատրոնի մոգական ուժը, առավել քան երբեք, պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը:
 
Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է: Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս»,- ասել է ՀԹԳՄ նախագահը:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում