Նոր Արտագերսի համար երկար սպասված իրադարձությանը ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Համայնքապետ Խաչատուր Ջանազյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ մարզպետն իր շնորհակալությունն է հայտնել համայնքապետին և FCN- գործընկերներին՝ ընդգծելով, որ երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են մեր երկրի համար, քանի որ մեր ապագա հաջողությունները կախված են մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից:
Մանկապարտեզում կգործի երկու խումբ՝ յուրաքանչյուրում 18-20 երեխա:










