Օնիկ Գասպարյանի գործով դատավորը վերահաստատել է՝ ինքը որևէ ճնշման չի ենթարկվում և գործում է անկախ

ՄՄուշեղ Իսախանյան

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումն առոչինչ ճանաչելու հայցադիմումը վերադարձրած վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն այսօր հայտարարել է՝ իր նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրվել: Նա ընդգծել է, որ դիմումը վերադարձրել է, քանի որ հայցատեսակը սխալ է եղել: Դատավորը տեղյակ է շրջանառվող լուրերից, թե Օնիկ Գասպարյանի 2-րդ հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ ճնշումներ են եղել, սակայն մանրամասներին ծանոթ չէ: Հակոբյանը միայն վերահաստատել է՝ ինքը որևէ ճնշման չի ենթարկվում և անկախ է գործում:

Լիանա Հակոբյան (Վարչական դատարանի դատավոր) - «Մենք աշխատում ենք անկախ, ինձ վրա ես ճնշում չեմ ունեցել: Ինձ համար կա դատավոր, որը կարող է ունենալ ներքին անկախություն և չունենալ: Եթե դատավորն ունի ներքին անկախություն և իր մեջ ուժ է գտնում անկախ աշխատելու, կարծում եմ՝ որևէ լծակ, որևէ իշխանության ճյուղ չի կարող իր վրա ճնշում գործադրել»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում