Զինծառայողից տեղեկություն չունենալու դեպքում կարելի է դիմել դատարան՝ անհայտ բացակայող ճանաչելու համար

ՀՀայկ Նավասարդյան

44-օրյա պատերազմում վիրավորված Սերոբը եղբորից հոկտեմբերի 10-ից լուր չունի. անհետ կորած հարազատի համար դիմում է Պաշտպանության նախարարությանը:

Մխիթար Մխիթարյան (ՀՀ ՊՆ սոցիալ-իրավական աջակցության բաժնի ավագ սպա) - էս փաստաթղթերով մենք ուղարկելու ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, կհաստատվի, որ վճարման ենթակա է, բանկում հաշվեհամար կբացվի, կգնաք, բանկից ամեն ամիս կստանաք:

Ադրբեջանի սանձազերծած արցախյան վերջին պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների համար 2020-ի դեկտեմբերին Կառավարությունը նախատեսել է՝ մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը 6 ամիս շարունակ տրամադրել 300.000 դրամ սոցիալական աջակցություն:

Աշխեն Սավթալյան (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության գլխավոր վարչության սպա) - Այսինքն՝ առաջին. եթե զինծառայողը նույնականացվում է ԴՆԹ թեստի միջոցով և հուղարկավորվում է, ապա արդեն դառնում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու և ստանում է 10 մլն դրամ և ամսական վճարվող գումարները, և երկրորդ. եթե հայտնաբերվում է, ապա այս դեպքում կասեցվում է, և գումարը հետ չի գանձվում ընտանիքից:

Ընտանիքի անդամները սոցիալական աջակցություն ստանալու ընթացքում, եթե հարազատից որևէ լուր չեն ստանում, պետք է դատարան դիմեն, ստանան անհայտ բացակայողի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ և ներկայացնեն հիմնադրամից աջակցություն ստանալու համար:

Մխիթար Մխիթարյան - դատարանի կողմից տրված «անհայտ բացակայող» վճիռը տալիս է կարգավիճակ, որը հավասարեցվում է զոհվածի ընտանիքի արտոնությունների կարգավիճակին և օգտվում են նույն կարգավիճակից՝ 10 մլն դրամ միանվագ:

44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող գրեթե բոլոր զինծառայողների, կամավորների տվյալները Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Ծրագիրը ավարտական փուլում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում