Մարտի 26-ի եղանակային կանխատեսումը

ԱԱննա Ավետիսյան

Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարտի 28-29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում