ՄՄերի Եգորյան

Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է, Լարսը փակ է

Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է, Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 602 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում