ՄՄերի Եգորյան

Ջրածածկում՝ Ռանչպար գյուղում

Ջրածածկում՝ Ռանչպար գյուղում

Մարտի 25-ին, ժամը 09։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ինչի հետևանքով ջրածածկվել են համայնքի հողատարածքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելապատնեշն ամբողջությամբ բացվել է։

Ջրածածկվել են մոտ 6000 քմ ցանքատարածքներ, 2000 քմ այգի և համայնքին պատկանող մոտ 10 հա հողատարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում