ՆՆարե Թադևոսյան

ՀԱԱՀ վարժարանն արդեն բնագիտական առարկաների լաբորատորիաներ ունի

ՀԱԱՀ վարժարանն արդեն բնագիտական առարկաների լաբորատորիաներ ունի

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանն այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների գծով (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) լաբորատորիաներն արդեն իրականություն են:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ստեղծված այդ ենթակառուցվածքների նպատակն է վարժարանում ստեղծել արդիական ուսումնական միջավայր, որտեղ աշակերտը կարող է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական հմտություններով:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀԱԱՀ վարժարանի ուսուցիչներ և աշակերտներ:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին, որոնց ջանքերի շնորհիվ կյանքի է կոչվել ծրագիրը և շնորհակալագրեր հանձնել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներին:

«Համոզված ենք, որ այս արմատական փոփոխությունը նոր որակ կբերի և մեծ դեր կունենա պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում: Հուսով ենք, որ այս արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի հանրակրթության որակի բարելավմանը»,- նշել է ՀԱԱՀ ռեկտորը:

«Հույս ունենք, որ այս լաբորատորիաները կնպաստեն բնագիտական առարկաներից միջազգային օլիմպիադաներում դպրոցի նոր ձեռքբերումներին, քանի որ ժամանակակից սարքավորումների միջոցով գիտատեխնիկական բազմաբնույթ փառատոներին ու միջազգային մրցույթներին աշակերտների մասնակցությունն առավել քան իրատեսական է դառնում»,- իր հերթին ընդգծել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչ Նունե Ասրյանը:

Հավելենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը «Կրթական ծրագրերի կենտրոնը» նախապես մշակել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը և լաբորատորիաների կահավորման մոդելները, ինչպես նաև կատարվել է կարիքների գնահատում: Լաբորատորիաների կահավորմանը զուգահեռ՝ իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում