ԱԱրևիկ Աբելյան

Ռուսաստանի հետ Հայաստանի կանոնավոր չվերթերը հաջորդ ամսից կավելանան

Ռուսաստանի հետ Հայաստանի կանոնավոր չվերթերը հաջորդ ամսից կավելանան

Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթերի թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլև՝ տարածարջանային այլ օդանավակայաններից: Այս մասին ասված է ՌԴ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի հայտարարության մեջ:

«Ռուսաստանից ավիաչվերթերի թիվը կավելանա դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս և ԱՄԷ:    

Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, ԱՄԷ, շաբաթական մեկ թռիչք՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ՌԴ-ն ապրիլի 1-ից կվերականգնի կանոնավոր ուղևորափոխադրումները Գերմանիայի, Շրի Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում