Տավուշի զարգացման ծրագրերը. խմելու ջուրը հասնում է Այգեպար, հերթը՝ Ներքին Կարմիրաղբյուրինն է

ՀՀայկ Նավասարդյան

Սահմանապահ Այգեպարում Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով 1.1 կմ երկարությամբ խմելու ջրագիծ է կառուցվում:

Արկադի Յամուկյան (Այգեպարի վարչական ղեկավար) - Այգեպարում այս պահին ունենք 3-4 ժամ ջրամատակարարում: Այն էլ՝ տեխնիկական ջուր է, խմելու համար ոչ պիտանի:

Սահմանապահ գյուղում տան ծորակից խմելու ջուր չեն տեսել արդեն 20 տարի: Տիկին Լիդան կորցնում է հաշիվը՝ քանի անգամ է օրվա մեջ գյուղամիջի աղբյուրից ջուր վերցնում:

Խորհրդային տարիներին կառուցված պոմպակայանը համայնքային միջոցներով հիմնովին նորոգվել է: Տարածքային զարգացման ծրագիրն էլ խմելու ջուրը տուն կհասցնի:

Արկադի Յամուկյան - Այս ջրագծի անցկացումից հետո մենք կունենանք, մեր հաշվարկներով, մինչև 10-12 ժամ ջրամատակարարում՝ իհարկե խմելու ջուր, որը որ անց է կացել փորձաքննություն:

Շուրջօրյա ջրամատակարարում ունենալու համար համայնքում նախատեսում են ջրաչափեր տեղադրել, ջուրը խնայողաբար օգտագործել:

Ծրագիրը կավարտեն մեկ-մեկուկես ամիս հետո:

Այգեպարից հետո խմելու ջուր կհասցնի նաև հարևան Ներքին Կարմիրաղբյուրին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում