Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Արցախցիներին հյուրընկալողների ծախսերի հատուցման ծրագիրը 3-ի փոխարեն կգործի 6 ամիս

ՄՄայա Խաչատրյան

Արցախի վերահսկողության տակ գտնվող համայնքների անշարժ գույքը կորցրած արցախցիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագիրը 3-ի փոխարեն կգործի 6 ամիս: Գործադիրը երկարաձգեց դեկտեմբերից գործող նախաձեռնության ժամկետը:

Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մեկ չափահաս բնակչի հաշվով ՀՀ-ում հյուրընկալողները ստանում են 30 հազար դրամի չափով աջակցություն, Արցախում հյուրընկալողները՝ 45 հազար դրամի չափով աջակցություն:

Ամսական աջակցություն է ստանում մոտ 3 հազար ընտանիք, որոնք հյուրընկալում են 7 հազարից ավելի արցախցու: Պետությունը հոգում է նաև նրանց հյուրընկալած հյուրանոցների, պետական հաստատությունների ծախսերը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մոնիթորինգի ենթարկե՞լ եք, ծրագիրն ինչպե՞ս է աշխատում:

Մեսրոպ Առաքելյան - Էլեկտրոնային եղանակով հյուրընկալողները դիմում են, մենք կադաստրի բազայի հիման վրա ստուգում ենք իրենց բացառապես գույք ունենալու փաստը, ու առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի, պայմանագրի լրացնում են բանկային հաշիվը, ու գումարը փոխանցվում է այդ հաշվին:

Այս ու այլ ծրագրերով հյուրընկալված արցախցիների թիվը 15 հազար է: Հայաստանում ժամանակավոր բնակվում են 25-30 հազարը:

Մեսրոպ Առաքելյան - Երեկվանից արդեն ֆինանսավորվում է արցախցիների աջակցության ծրագիրը, որով յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ: Մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի փոխանցվել է իրենց հաշիվներին: Ընդհանուր առմամբ, 5.5 միլիարդ դրամի սահմաններում գործընթացը շարունակվում է:

Նախատեսվում է պետգնումների ընթացակարգը դարձնել առավել մրցակցային՝ մեղմացնելով մրցույթի պահանջը: 2019-ին համակարգն ախտորոշելիս բացահայտել են՝ որակավորման պահանջների սահմանման և գնահատման ռիսկերը:

Կարեն Բրուտյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Կառավարությունը 2019-ին ընդունեց արմատական փոփոխությունների փաթեթ: Պահանջվեց, որ որակավորում երաշխավորելու համար բանկերից բանկային երաշխիք ներկայացվի: Գնահատման և որակավորման պահանջների գործառույթը պետականից բանկային տեղափոխվեց ռիսկը թերի գնահատման թողնելով բանկերի վրա:

Եթե մասնակիցն ունի միջազգային հեղինակավոր կազմակերպության, օրինակ՝ Fitch-ի, Moodys-ի՝ վարկունակության վարկանիշ, չի ներկայանում որակավորման: Գեղարքունիքի մարզպետի խոսքով՝ մարզային ընկերությունները շինծրագրերում բախվում են տարբեր դժվարությունների. փոփոխությունը կստեղծի նոր հնարավորություն:

Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Մարզերում իրականացվող խոշոր ծրագրերում մրցակցությունը կավելանա, շատ ընկերություններ կմասնակցեն, ինչը նաև կբերի հայտարարվող մրցույթների արժեքի իջեցմանը:

Պետգնումներին մասնակցելու համար բանկային երաշխիքի 10 միլիոն դրամի շեմը բարձրացվում է 25 միլիոն դրամի:

Նիկոլ Փաշինյան - 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում, բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք: Համոզված եմ՝ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի:

Կշարունակվի կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման՝ 2020-ի մարտից մեկնարկած երկրորդ տնտեսական ծրագիրը: Գյուղատնտեսները հնարավորություն ունեն մինչև հոկտեմբերի 1-ը օգտվել մինչև 1 միլիոն դրամ անտոկոս միկրովարկերից։

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Հաշվի առնելով, որ այս գործիքը պահանջված է, առաջարկում ենք երկարաձգել գործիքի կիրառումը, որ վստահ կլինենք, որ գյուղատնտեսությունը վերականգնվել է:

Նիկոլ Փաշինյան -  Սուբսիդավորում ենք, որ 0 տոկոսով ստանան: Վիճակագրությունը ուսումնասիրելով՝ տեսանք, որ փոքր վարկերի ստացման տեմպն այնպիսին չէ, ինչպիսին անցած տարի էր, որոշեցինք՝ բանկերն ապահովություն ունենան մեծ ծավալով վարկավորելու համար:

Սուրեն Պապիկյան  (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ կարևոր է...

Նախարարների կաբինետն ընդունեց նաև օրենսդրական նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներդնել Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունման միասնական էլեկտրոնային հարթակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում