ՎՎարդուհի Բալյան

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20 հազար նոր մասնագետի կարիք կլինի. Հակոբ Արշակյան

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20 հազար նոր մասնագետի կարիք կլինի. Հակոբ Արշակյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20 հազար նոր մասնագետի կարիք կլինի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ինչպես գիտեք, 2018 և 2019 թթ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ. ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։

Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը):

Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին»,- գրել է նախարարը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում