ՆՆարե Ոսկանյան

Համացանցում նոր խաբեություն է տարածվում. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Համացանցում նոր խաբեություն է տարածվում. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի միջոցով կեղծիքի են դիմում ու տիրանում օգտատերերի էլփոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։

 

«Կեղծարարաները օնլայն աշխատանք են առաջարկում և ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլփոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով՝ հասանելություն են ստանում նկարներին։

 

Նրանք կարող են անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց փորձել գումար կորզել։

  • Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց

  • Օգտագործեք բարդ գաղտնաբառ

  • Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում

  • Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ։

Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել»,- ասված է հայտարարությունում։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում