ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանը վերջապես երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը:

Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է բուհերի ռեկտորների ընտրության կարգը. ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ, այն է, որ օրենքի նախագծով ռեկտորից պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, իսկ մնացած լրացուցիչ պահանջները բուհը պետք է սահմաներ իր կանոնադրության մեջ: Այժմ կատարվել է փոփոխություն, գիտական աստիճանից բացի 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության պահանջ է դրվել: Առաջարկվում է ամբիոնի վարիչի պաշտոնը համարել ոչ թե վարչական, այլ ակադեմիական պաշտոն՝ նախագիծը ներկայացնելիս տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում