ՄՄարիա Գաբրիելյան

Երկարատև դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացել է դռները հյուրերի առջև

Երկարատև դադարից հետո Ազգային ժողովը կրկին բացել է դռները հյուրերի առջև

Ազգային ժողով արդեն տևական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո՝ պատերազմի պատճառով:

Մարտի 23-ին երկարատև դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները: «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան  թիվ 80 դպրոցի աշակերտները և ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպեց խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգերը. «Թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները հնարավորություն ունեն անկաշկանդ շփվելու պատգամավորների հետ, իրենց հարցերը բարձրաձայնելու և մտքեր փոխանակելու»:

Դպրոցականների հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախի անկախությանը, երկրի անվտանգությանը: Նրանց նաև հետաքրքրքում էր Ազգային ժողովի պատմությունը, շենքի ճարտարապետությունը:

Հյուրերն այցելեցին ԱԺ գրադարան և թանգարան, այնուհետև ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևեցին խորհրդարանի աշխատանքներին, լուսանկարվեցին նիստերի դահլիճում:

Վահե Էնֆիաջյանը երեխաներին հորդորեց մասնագիտություն ընտրելիս երկար մտածել: Ընտրել այնպիսի ուղղություն, որն իր նպաստը կբերի երկրի զարգացմանը: Ի դեպ, ուսանողների հետ հանդիպումների արդյունքում օրինագծեր են մշակվել և կյանքի կոչվել: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում