ՎՎարդուհի Բալյան

Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելին տեսակցել է իրեն բուժող բժիշկներին

Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելին տեսակցել է իրեն բուժող բժիշկներին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում. 

 
«Մեկ տարի առաջ Գյումրիում բռնության ենթարկված 14-ամյա Նազելիին, կարծում եմ՝ հիշում եք: Աղջիկը երկարատև բուժում ստացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ու լիարժեք ապաքինված վերադարձավ Գյումրի: Այսօր կրկին նա մեզ մոտ էր՝ տեսակցելու շուրջ հինգ ամիս իրեն խնամող ու բուժող բժիշկներին ու անձնակազմին:
 

Նազելիի կյանքում հիմա ամեն բան խաղաղ է: Սովորում է դպրոցում, ապրում է եղբոր հետ: Արդեն մտածում է մասնագիտություն ձեռք բերելու մասին:

 
Հավանական է, որ կընտրի իրավաբանի մասնագիտությունը: Հայտնի ու ցավալի դեպքերից հետո Նազելիի կյանքում նոր ընկերներ էլ են հայտնվել, ինչպես «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, այնպես էլ հիվանդանոցից դուրս:
 

Հ.Գ. Մինչ օրս էլ աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում