Ամերիկացի վերլուծաբան Իեն Բրեմերի կարծիքով՝ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի վերլուծաբան Իեն Բրեմերի կարծիքով՝ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան Eurasia Group խոշոր խորհրդատվական ընկերության ղեկավար,  ծագումով հայ անվանի քաղաքագետ Իեն Բրեմերը Թվիթերի միկրոբլոգում գրել էր, որ գալիք ապրիլի 24-ին Ջո Բայդենը պաշտոնապես  ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Վերլուծաբանի խոսքով՝ Սպիտակ տան խորհրդականներից մեկին ինքը հարցրել է, թե արդյոք գալիք ապրիլի 24-ին ճանաչումը սպասելի՞ է։  «Նա խոստացել է որպես նախագահի թեկնածու, և դա այն քաղաքականությունն է, որով առաջ է շարժվում»,- ի պատասխան ասել է Սպիտակ տան աշխատակիցը։

Բրեմերը մատնանշել է Թուրքիայի հետ հարաբերություններում առկա մի շարք երկկողմ խնդիրներ, որոնք նպաստում են ճանաչմանը։ Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ 38 սենատորների նամակը Սպիտակ տանն էլ ավելի է մոտեցրել ճանաչմանը։ «Այս վարչակազմը հանձնառու է սատարել մարդու իրավունքներին և երաշխավորելու, որ նման ոճիրները չկրկնվեն, ինչի կարևորագույն մասը կլինի պատմական իրադարձությունների դատապարտումը»,- նշել է Բրեմերը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում